Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից
Showing posts with label Corruption. Show all posts
Showing posts with label Corruption. Show all posts

Friday, July 25, 2008

Նախաբան

Տվյալ բլոգը նվիրված է դեռ 2004-ին սկսված և մինչև այսօր շարունակվող միջոցառունմներին, որոնք ուղղված են Հայաստանի հանրապետությունում Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող նախածի ուսումնասիրություններին, ինչպես նաև քայլեր է ձեռնարկում համոզելու Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանաչության Բաժինը (Department of Institutional Integrity (INT)` կազմակերպություն, որը հետևում է յուրացման, վատման դեպքերին, անցկացնել լայն տարածում ունեցող և բարձր պաշտոնայների հետ կապված խարդախության դեպքերի հետաքննություն:

2004-ին հանձնաժողովը զեկուցեց Հայաստանում Համաշխարհային Բանկի Ղեկավարին, ինչպես նաև Ինստիտուցիունալ Կարգապահության Բաժնին խարդախության, կոռուպցիայի և ֆինանսական միջոցների վատման մասին, բայց 2006-ի վերջին խնդիրները ոչ միայն չէին լուծվել, այլ այն անձնավորությունը, որը նախաձեռնել էր այդ ուսումնասիրությունները սկսեց ենթարկվել ճնշումների Համաշխարհային բանկի կողմից:

Իրազեկիչը այնուհետև պարզում է, որ Համաշխարհային բանկի Ինստիտուցիունալ Կարգապահության Բաժինը (INT) նախնտրում է պատժել հենց իրազեկիչներին, քան լուծել խնդիրները Բանկի ներսում և չնայած հիմնական միջազգային կազմակերպությունների կոռուպցիայի մակարդակը նվազեցնելուն ուղղված անըդնատ աճող պարտավորություններին, իրականում դժվար է գտնել մի կազմակերպություն, որը կաջակցեր Համաշխարհային բանկին ուղղված մեղադրանքին:

Բայց վաշինգտոնյան մարդու իրավունքների և խոսքի ազատության խոշորագույն կազմակերպությունը` Կառավարությանը Հաշվետու նախագիծը (Government Accountability Project (GAP), ուշադիր ուսումնասիրելով հետազոտությանը վերաբերող փաստաթղթերը, ուղղարկել է նամակ-պահանջ INT -ին, դրանով աջակցություն հայտնելով Իրազեկչի կողմից Բանկին ողղված մեղադրանքներին: Ավելի ուշ Բրիտանական Կառավարությունը, որը տեղեկացված էր խնդիրների մասին 2004 թ-ից` հետազոտության սկզբից սկսած, պաշտոնապես հայտնեց իր աջակցությունը:

Սեպտեմբերի 6-ին GAP-ը INT -ին ներկայացրեց այդ հետազոտությանը վերաբերող զեկույց և լուսաբանեց Համաշխարհային բանկի նախագծերի հետ կապված կոռուպցիայի 4 դեպք: Տվյալ մեղադրանքը կապված է այդ նախագծերից մեկի հետ, և կոռուպցիայի լայնատարած բնույթի, ինչպես նաև համապարփակ և պարտադրող վկայությունների պատճառով, GAP-ը առանձնացրել է այն` դիմելով INT-ին հատուկ խնդրանքով անցկացնել ամբողջական հետաքննություն:

GAP-ի զեկույցից անմիջապես առաջ, Համաշխարհային բանկի INT-ից պր-ն Շապիրոն վերջիվերջո պատասխանեց GAP-ի նամակին, բացատրելով, որ INT-ն ունի մեղադրանքների երեք կատեգորիա` “բարձր”, “միջին” և “ցածր”, և Հայաստանը վերաբերում է “միջինին”: Այնուամենայնիվ պր-ն Շապիրոն հրաժարվեց ճշտել, թե երբ է անցկացվելու ամբողջական հետաքննությունը: Բայց կարելի է ենթադրել, որ Հայաստանը գտվում է ցուցակի ներքևում, քանի-որ INT-ի ընթացակարգի համաձայն “ցածր” կատեգորիայի մեղադրանքները ուղղակի արձանագրվում են և հետագա զարգացում չեն ստանում:

Մեղադրանքները պաշտոնապես գրանցվել են նաև Ոլքերի հանձնախմբի (Volcker Panel) կողմից, որը ուսումնասիրել է INT-ի գործողությունները, և սեպտեմբերի 13-ին հրատարակել է իր զեկույցը: Զեկույցում չի նշվում որևէ առանձին նախագիծ, որովհետև, Ոլկերի զեկույցի համաձայն. “ INT-ն կարևոր դեր է կատարում Բանկի ընդհանուր լավ կառավարման և կոռւպցիայի դեմ ուղղված պայքարի մեջ'' , Ոլկերի ուսումնասիրության ''Նպատակն ու Գորցունեության բնագավառը'' կապված էր '' INT-ի գործունեության համապարփակ տեսություն ստեղծելու հետ, որոշելու համար, թե ինչպես վերջինս կարող է նպաստել աղքատության նվազմանը ուղղված առաքելությանը և պաշտպանել տվյալ կազմակերպությունը իրավաբանական, ֆիդուցիոնար և այլ վտանգներից'':

Ոլկերի հանձնախմբի հետազոտության ''Նպատակից ու Գորցունեության բնագավառից'' երևում է, որ բանկը ավելի շատ մտահոգված է իր անվտանգությամբ, քան այն մարդկանց շահերի պաշտպանությամբ, որոնք հետաքրքրված են Համաշխարհային բանկի նախագծերում կոռուպցիայի մակարդակի նվազեցման մեջ, այն մարդկանց, ում սովորաբար անվանում են ''Իրազեկիչներ'':

Ոլկերի հանձնախմբի հետազոտության արդյունքների մասին զեկույցը ներկայացվելուց առաջ, ենթադրվեց, որ Հայաստանին վերաբերող հայցը գտնվում է INT-ի հետաքննությունների ցուցակի ներքևում, քանի-որ INT-ի ընթացակարգի համաձայն “ցածր” կատեգորիաի մեղադրանքները ուղղակի արձանագրվում են և հետագա զարգացում չեն ստանում: Բայց Ոլկերի հետազոտության ընթացքում պարզվեց, որ ''Սովորաբար, INT-ն հետաքննում է միայն բարձր կատեգորիայի գործերը'', իսկ միջին կատեգորիայի գոծերը ՉԵՆ հետքննվում: Այսպիսով, չնայած ՀՀ ԱԺ հանձնախմբի կողմից ներկայացված համապարփակ և պարտադրող վկայությունները հանգեցրեցին INT-ին հայց ներկայացնելուն, համաձայն որի Համաշխարհային բանկի նախագծերի հետ կապված կոռուպցիան հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների, հայ ժողովուրդը, ըստ Ոլկերի, չպետք է սպասի INT-ի հետքննությանը:

Հունիսին Միացյալ թագավորության արտաքին գործերի և Համամիութենականան գործերի նախարարությունը հիմնադրեց “Միջազգային Զարգացման կոմիտե” (‘International Development Committee’), որը առաջարկում է տարբեր կազմակերպություններին և առանձին անհատներին ներկայացնել “վկայություններ” հետևելու համար, որ Համաշխարհային բանկի կողմից հատկացվող օգնությունը չի շեղվում Միջազգային զարգացման բաժնի (the Department for International Development (DFID) գերակայություններից և նպատակներից:

Այդ մեղադրանքի մանրամասնությունները պատրաստվում են, որպես “վկայության” հիմք կոմիտեի համար, և նրանում կհիշատակվի նաև, որ Միացյալ թագավորության ներկայացուցիչները Համաշխարհային բանկում տևականորեն անտեսել են Բրիտանիայի դեսպանի նամակները, որոնցում նա հայցում է նրանց աջակցությունը և խնդրում տրամադրել տեղեկատվություն իր հայցի կարգավիճակի վերաբերյալ:

Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը հոկտեմբերի վերջին հանդիպելու են Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսին շարունակական ֆինանսավորման մասին հայտ ներկայացնելու նպատակով: GAP-ը համատեղ աշխատելու է Կոնգրեսի հետ, որպեսզի համոզվի, որ վերջիններս տեղյակ են, թե ինչպիսի ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում INT-ին Համաշխարհային բանկի հասցեին ուղղված կոռուպցիայում մեղադրանքներին: Դրան կհետևի ԱՄՆ-ի Սենատի հետ աշխատանքը, որը միաձայն կողմ է քվեարկել Համաշխարհային բանկում կոռուպցիայի դեպքերի հետաքննությանը:

Եվ այսպես, մինչդեռ INT-ն որոշում է, թե ինչպես և երբ պատասխանել “նամակ-պահանջին”, հայկական կոռուպցիան ի ցույց է դրվում ամենաբարձր մակարդակով Վաշինգտոնում և Լոնդոնում, կոռումպացված խորհրդականները շարունակում են իրենց գործունեությունը, այդ երկրում բանկի կառավարիչը ազատ կարող նպաստել կոռուպցիայի տարածմանը (այժմ Ղրղզստանում), իսկ Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչությունը, մինչ այժմ սպասում է նոր ղեկավարի ժամանելում:

Տվյալ բլոգը լուսաբանում է ամբողջ գործընթացը ամենասկզբից, մանրամասնում է խաբեբաությունը և կոռուպցիայի դեպքերը, բանկի կողմից Իրազեկիչի նկատմամբ իրականացվող հետապնդումները և շարունակում է քայլեր ձեռնարկել համոզելու INT-ին ամբողջական հետաքննություն սկսել:

Բրյուս Տասքեր

Պառլամենտական հանձնաժողովի /2004թ./

Գլխավոր մասնագետ

Բ. Թասկեր. ՙՏուժել է Հայաստանը՚

Թե ինչպես կարող են պոտենցիալ ներդրողին Հայաստանի ամենաբարձր մակարդակներում ՙֆռռացնել՚ ու վերջում հանել խաղից, թերեւս կարող է ցուց տալ ՙԱրմենիա շու•ր քորփորեյշնի՚ պատմությունը: Դեռեւս 2000-2001թ ՙԱրմենիա շու•ր քորփորեյշն՚ հայ-ամերիկյան կազմակերպությունը զբաղվել է Հայաստանում շաքարի արտադրության վերական•նման ուսումնասիրությամբ եւ ծրա•իր է ներկայացրել ՀՀ կառավարությանը, որը հավանության է արժանացել:

ՀՀ նախա•ահի ապարատի հանձնարարականովª 2002 թ. հունվարին տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը համապատասխան հանձաժողով է ստեղծում` ուսումնասիրելու ծրա•իրը: Ընկերության ներկայացրած ծրա•րով Հայաստանում շաքարի ճակնդեղի վերամշակմամբ զբաղվելու էր ՙՍուդեյկո ինտերնեյշնլ՚ ան•լիական ընկերությունը, որը շաքար է արտադրում է աշխարհի տարբեր երկրներում: 90 մլն դոլարանոց ծրա•րի 22 մլն դոլարը ներդնելու էր ՙՍուդեյկոն՚, որոշակի մաս լինելու էր ռուսական ներդրում, ներ•րավվելու էին նաեւ այլ •ումարներ: ՙԱրմենիա շու•ր քորփորեյշնի՚ ուսումնասիրությունները պարզում են, որ ճակնդեղի վերամշակման •ործարանի համար ամենահարմար տեղը Շիրակի մարզի Ախուրյան •յուղն է: Ներդրողին ամենաբարձր մակարդակով հավաստում են, որ •ործարքը կայանալու է: Նույնիսկ Ախուրյանի համայնքի ղեկավարը տարածք է հատկացնում •ործարան կառուցելու համար:

Ավելինª ՙԱրմենիա շու•ր քորփորեյշնի՚ ներկայացրած ծրա•իրը ներառվում է հայ-ռուսական տնտեսական համա•ործակցության հանձնաժողովի ծրա•րերի շրջանակում: 18.03.2003 թ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Կասյանովին հղած նամակում Ռ. Քոչարյանն ասում է. ՙՀաշվի առնելով տվյալ նախա•ծի կարեւորությունը Հայաստանի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զար•ացման համար, մենք պատրաստ ենք ցուցաբերել ամենայն օժանդակություն եւ աջակցություն այս ծրա•րի իրա•ործմանը՚: Այնուհետեւ 04.10.2003 Ս.Սար•սյանը որպես ռուս-հայկական տնտեսական հանձնաժողովի համանախա•ահ նամակ է •րում ռուսական կողմի համանախա•ահ, ՌԴ արդյունաբերության նախարար Իլյա Կլեբանովինª ներկայացնելով ՙԱրմենիա շու•ր քորփորեյշնի՚ վերաբերյալ տեղեկությունները, եւ աջակցություն խնդրում տվյալ տեղեկությունը համապատասխան կառույցներին փոխանցելու հարցում: Դրանից հետո այն ժամանակվա •յուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը 07.10.2003 թ. նամակ է հղում ՌԴ •յուղատնտեսության նախարար Ա. Գարդիեւին հետեւյալ բովանդակությամբ. ՙՀար•ելի Ալեքսեյ Վասիլյեւիչ, տեղեկացնում եմ, որ ՙԱրմենիա շու•ր քոմփանի՚ ընկերության ծրա•իրը •տնվում է վերջնական պատրաստվածության փուլում՚:

Այ, հենց այստեղ էլ ՀՀ ղեկավարության միտքը փոխվում էª ՙպայծառանում է՚ կարելի է ասել: Որոշ տեղեկություններովª ՀՀ իշխանությունները որոշում են, որ ճակնդեղի վերամշակմամբ Հայաստանում ամենալավը կզբաղվի Սամվել Ալեքսանյանը` շաքարի ներկրման մոնոպոլիստը, որի անունը հասարակության շրջանում աղերսվում է Ս.Սար•սյանի ու Ռ.Քոչարյանի տնտեսական շահերի հետ: Գործարքի վերջնական փուլում, ՙԱրմենիա շու•ր քորփորեյշնի՚ տնօրեն Բրյուս Թասկերի խոսքերով, առեւտրի եւ արդյունաբերության նախկին փոխնախարար, ներկա ֆինանսների նախարար Տի•րան Դավթյանը այդքան պայմանավորվածություններից ու աշխատանքից հետո մի օր իր երեսին շպրտում է. ՙՍուդեյկոն ի±նչ ընկերություն է որ, ՙՍոնի±՚ եք, ՙՄիթսուբիշի± եք, որ ձեզ հետ •ործարք անենք՚:


Այսպիսովª ներդրողի բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում ու այդպես էլ չեն թույլատրում ՙԱրմենիա շու•ր քորփորեյշն՚ ընկերությանը ճակնդեղի մշակման •ործարան կառուցել Հայաստանում: ՙԱրմենիա շու•ր քորփորեյշն՚ ընկերության տերերն էլ որոշում են այլեւս չվճարել անվանման մեջ առկա ՙԱրմենիա՚ բառի համար նախատեսված տուրքը. ընկերությունը յուրաքանչյուր տարի պետք է 600 հազար դրամ տուրք մուծեր` ՙArmenia՚ բառի համար: ՙԵրկու տարի վճարեցինք, հետո տեսանք, որ հենց Հայաստանն ինքը չի թույլատրում շաքարի •ործարան կառուցել, որոշեցինք չվճարել: Բացի դա` ընկերությունը այլեւս ֆինանսավորում չէր ստանում՚,- պատմեց Թասկերը: Օրերս Երեւանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել հայցադիմում, ըստ որիª Բրյուս Թասկերը` որպես ՙԱրմենիա շու•ր քորփորեյշն՚ ընկերության տնօրեն ՀՀ պետբյուջե պետք է մուծի մոտ 20 մլն դրամ (65 հազար $)` ՙԱրմենիա՚ բառը ընկերության անվանման մեջ օ•տա•ործելու համար: Խնդիրն այն է, որ վերոնշյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել դեռ անցյալ տարի: Իսկ Բրյուս Թասկերը ընդամենը ընկերության տնօրենն է, ոչ սեփականատերը: Դատարան է դիմել տնտեսական դատարանի սնանկության •ործով կառավարիչ Վարդ•ես Բալաբեկյանը, ով պահանջել է, որ Բրյուս Թասկերը վճարի թե’ պետբյուջեին, թե’ պետտտուրքը, թե իր աշխատավարձը, որը, ըստ նրա, կազմում է 325 հազար դրամ, թե’ ՙայլ ծախսերը՚` 6 հազար 750 դրամ: Ընդհանուր առմամբ` մոտ 20 մլն դրամ: ՙԴա իմ պարտքը չէ, նրանք դա արել են իմ` Վաշին•տոն դիմելու համար: Եթե Ս.Սար•սյանն ու Տի•րան Սար•սյանը շատ ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ, նրանք պետք իմանան, որ դա շատ թանկ արժե: Նրանք խոսում են, բայց կոռուպցիայի դեմ ոչ ոք չի պայքարում: Նրանք դա անում են իմ դեմ, որովհետեւ ես 200 մլն դոլարի մեքենայություններ եմ •տել: Եթե ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, սա իրական պայքար է կոռուպցիայի դեմ, խնդրեմ, թող միանան՚,- մեզ հետ զրույցում ասաց Բրյուս Թասկերը:

Փաստորեն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը որքան էլ մոդայիկ է վերջերս, պայքար է •նում նաեւ կոռուպցիան բացահայտել փորձողների դեմ, եթե, իհարկե, այդ բացահայտումները վերաբերում են ոչ թե ինչ- որ միջին օղակի չինովնիկի, այլ ամենավերեւներին: ՙԱրմենիա շու•ր քորփորեյշն՚ ընկերության տնօրենը որպես փորձա•ետ զբաղվել է նաեւ Համաշխարհային բանկի կողմից 2000-2005 թ ՀՀ-ին տրամադրած վարկերի ուսումնասիրությամբ: Government Accountability Project (GAP) վաշին•տոնյան մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կազմակերպությունը, որը ԱՄՆ կառավարությանը հաշվետու նախա•իծ է եւ արդեն տեւական ժամանակ զբաղվում է Համաշխարհային բանկի կողմից 2000-2005 թթ Հայաստանին տրամադրված վարկերի մսխման եւ մեքենայությունների ուսումասիրման հարցով: ԱՄՆ կառավարությանը հաշվետու կազմակերպությունն իր ուսումնասիրությունը կատարել է հենվելով Բրյուս Թասկերի բացահայտումների վրա, որը վերջինս կատարել է, երբ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հրավերով 2003-2004 թ ներ•րավվել է ՀՀ ԱԺ օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օ•նությունների եւ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում` որպես •լխավոր փորձա•ետ: Խոսքը •նում է շուրջ 200 մլն դոլարի մեքենայությունների մասին: Ի դեպ` այդ տարիներին ՀՀ բյուջեն կազմել է շուրջ 400 մլն դոլար: Վահան Հովհաննիսյանը 2004 թ ԱԺ ամբիոնից մեկ ան•ամ ելույթ է ունեցել այդ մաիսին եւ լռել է: GAP-ը պատրաստվում է Հայաստանին տրամադրված վարկային միջոցների օ•տա•ործման ուսումնասիրության հարցը բարձրացնել ԱՄՆ Կոն•րեսում: GAP-ի միջազ•ային ծրա•րերի տնօրեն դոկտոր Բիատրիս Էդվարդսը անցյալ տարվա նոյեմբեր ամսին ուսումնասիրության հետքերով եկել է Հայաստանª վարկերի օ•տա•ործման արդյունավետության հարցի առթիվ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ, մասնավորապես վարչապետ Ս. Սար•սյանի եւ վերոնշյալ հանձնաժողովի նախա•ահ Վահան Հովհաննիսյանի հետ, սակայն, ըստ Թասկերի, Ս.Սար•սյանն անպատասխան է թողել հանդիպման դիմումը, իսկ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ժամանակ չունի: Հիշեցնենք, որ Ս.Սար•սյանը մինչ այդ հրապարակավ առաջարկել էր դիմել իրեն:

Մեզ հետ զրույցի վերջում Բրյուս Թասկերը ասաց, որ չնայած նմանօրինակ ճնշումներին շարունակելու է պայքարը Հայաստանին տրամադրված վարկերի փոշիացման •ործը բացահայտելու ուղղությամբ, քանի որ դրանից տուժել է հայ ժողովուրդը, Հայաստանը, որտեղ նա ապրում է արդեն 13 տարի:

Մարինե Խառատյան