Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից

Friday, July 25, 2008

Բ. Թասկեր. ՙՏուժել է Հայաստանը՚

Թե ինչպես կարող են պոտենցիալ ներդրողին Հայաստանի ամենաբարձր մակարդակներում ՙֆռռացնել՚ ու վերջում հանել խաղից, թերեւս կարող է ցուց տալ ՙԱրմենիա շուր քորփորեյշնի՚ պատմությունը: Դեռեւս 2000-2001թ ՙԱրմենիա շուր քորփորեյշն՚ հայ-ամերիկյան կազմակերպությունը զբաղվել է Հայաստանում շաքարի արտադրության վերականնման ուսումնասիրությամբ եւ ծրաիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը, որը հավանության է արժանացել:

ՀՀ նախաահի ապարատի հանձնարարականովª 2002 թ. հունվարին տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը համապատասխան հանձաժողով է ստեղծում` ուսումնասիրելու ծրաիրը: Ընկերության ներկայացրած ծրարով Հայաստանում շաքարի ճակնդեղի վերամշակմամբ զբաղվելու էր ՙՍուդեյկո ինտերնեյշնլ՚ անլիական ընկերությունը, որը շաքար է արտադրում է աշխարհի տարբեր երկրներում: 90 մլն դոլարանոց ծրարի 22 մլն դոլարը ներդնելու էր ՙՍուդեյկոն՚, որոշակի մաս լինելու էր ռուսական ներդրում, ներրավվելու էին նաեւ այլումարներ: ՙԱրմենիա շուր քորփորեյշնի՚ ուսումնասիրությունները պարզում են, որ ճակնդեղի վերամշակմանործարանի համար ամենահարմար տեղը Շիրակի մարզի Ախուրյանյուղն է: Ներդրողին ամենաբարձր մակարդակով հավաստում են, որործարքը կայանալու է: Նույնիսկ Ախուրյանի համայնքի ղեկավարը տարածք է հատկացնումործարան կառուցելու համար:

Ավելինª ՙԱրմենիա շուր քորփորեյշնի՚ ներկայացրած ծրաիրը ներառվում է հայ-ռուսական տնտեսական համաործակցության հանձնաժողովի ծրարերի շրջանակում: 18.03.2003 թ ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Կասյանովին հղած նամակում Ռ. Քոչարյանն ասում է. ՙՀաշվի առնելով տվյալ նախածի կարեւորությունը Հայաստանի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զարացման համար, մենք պատրաստ ենք ցուցաբերել ամենայն օժանդակություն եւ աջակցություն այս ծրարի իրաործմանը՚: Այնուհետեւ 04.10.2003 Ս.Սարսյանը որպես ռուս-հայկական տնտեսական հանձնաժողովի համանախաահ նամակ էրում ռուսական կողմի համանախաահ, ՌԴ արդյունաբերության նախարար Իլյա Կլեբանովինª ներկայացնելով ՙԱրմենիա շուր քորփորեյշնի՚ վերաբերյալ տեղեկությունները, եւ աջակցություն խնդրում տվյալ տեղեկությունը համապատասխան կառույցներին փոխանցելու հարցում: Դրանից հետո այն ժամանակվայուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը 07.10.2003 թ. նամակ է հղում ՌԴյուղատնտեսության նախարար Ա. Գարդիեւին հետեւյալ բովանդակությամբ. ՙՀարելի Ալեքսեյ Վասիլյեւիչ, տեղեկացնում եմ, որ ՙԱրմենիա շուր քոմփանի՚ ընկերության ծրաիրըտնվում է վերջնական պատրաստվածության փուլում՚:

Այ, հենց այստեղ էլ ՀՀ ղեկավարության միտքը փոխվում էª ՙպայծառանում է՚ կարելի է ասել: Որոշ տեղեկություններովª ՀՀ իշխանությունները որոշում են, որ ճակնդեղի վերամշակմամբ Հայաստանում ամենալավը կզբաղվի Սամվել Ալեքսանյանը` շաքարի ներկրման մոնոպոլիստը, որի անունը հասարակության շրջանում աղերսվում է Ս.Սարսյանի ու Ռ.Քոչարյանի տնտեսական շահերի հետ: Գործարքի վերջնական փուլում, ՙԱրմենիա շուր քորփորեյշնի՚ տնօրեն Բրյուս Թասկերի խոսքերով, առեւտրի եւ արդյունաբերության նախկին փոխնախարար, ներկա ֆինանսների նախարար Տիրան Դավթյանը այդքան պայմանավորվածություններից ու աշխատանքից հետո մի օր իր երեսին շպրտում է. ՙՍուդեյկոն ի±նչ ընկերություն է որ, ՙՍոնի±՚ եք, ՙՄիթսուբիշի± եք, որ ձեզ հետործարք անենք՚:


Այսպիսովª ներդրողի բոլոր ջանքերն ապարդյուն են անցնում ու այդպես էլ չեն թույլատրում ՙԱրմենիա շուր քորփորեյշն՚ ընկերությանը ճակնդեղի մշակմանործարան կառուցել Հայաստանում: ՙԱրմենիա շուր քորփորեյշն՚ ընկերության տերերն էլ որոշում են այլեւս չվճարել անվանման մեջ առկա ՙԱրմենիա՚ բառի համար նախատեսված տուրքը. ընկերությունը յուրաքանչյուր տարի պետք է 600 հազար դրամ տուրք մուծեր` ՙArmenia՚ բառի համար: ՙԵրկու տարի վճարեցինք, հետո տեսանք, որ հենց Հայաստանն ինքը չի թույլատրում շաքարիործարան կառուցել, որոշեցինք չվճարել: Բացի դա` ընկերությունը այլեւս ֆինանսավորում չէր ստանում՚,- պատմեց Թասկերը: Օրերս Երեւանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել հայցադիմում, ըստ որիª Բրյուս Թասկերը` որպես ՙԱրմենիա շուր քորփորեյշն՚ ընկերության տնօրեն ՀՀ պետբյուջե պետք է մուծի մոտ 20 մլն դրամ (65 հազար $)` ՙԱրմենիա՚ բառը ընկերության անվանման մեջ օտաործելու համար: Խնդիրն այն է, որ վերոնշյալ ընկերությունը սնանկ է ճանաչվել դեռ անցյալ տարի: Իսկ Բրյուս Թասկերը ընդամենը ընկերության տնօրենն է, ոչ սեփականատերը: Դատարան է դիմել տնտեսական դատարանի սնանկությանործով կառավարիչ Վարդես Բալաբեկյանը, ով պահանջել է, որ Բրյուս Թասկերը վճարի թեպետբյուջեին, թեպետտտուրքը, թե իր աշխատավարձը, որը, ըստ նրա, կազմում է 325 հազար դրամ, թեՙայլ ծախսերը՚` 6 հազար 750 դրամ: Ընդհանուր առմամբ` մոտ 20 մլն դրամ: ՙԴա իմ պարտքը չէ, նրանք դա արել են իմ` Վաշինտոն դիմելու համար: Եթե Ս.Սարսյանն ու Տիրան Սարսյանը շատ ուզում են պայքարել կոռուպցիայի դեմ, նրանք պետք իմանան, որ դա շատ թանկ արժե: Նրանք խոսում են, բայց կոռուպցիայի դեմ ոչ ոք չի պայքարում: Նրանք դա անում են իմ դեմ, որովհետեւ ես 200 մլն դոլարի մեքենայություններ եմտել: Եթե ուզում են կոռուպցիայի դեմ պայքարել, սա իրական պայքար է կոռուպցիայի դեմ, խնդրեմ, թող միանան՚,- մեզ հետ զրույցում ասաց Բրյուս Թասկերը:

Փաստորեն Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարելը որքան էլ մոդայիկ է վերջերս, պայքար էնում նաեւ կոռուպցիան բացահայտել փորձողների դեմ, եթե, իհարկե, այդ բացահայտումները վերաբերում են ոչ թե ինչ- որ միջին օղակի չինովնիկի, այլ ամենավերեւներին: ՙԱրմենիա շուր քորփորեյշն՚ ընկերության տնօրենը որպես փորձաետ զբաղվել է նաեւ Համաշխարհային բանկի կողմից 2000-2005 թ ՀՀ-ին տրամադրած վարկերի ուսումնասիրությամբ: Government Accountability Project (GAP) վաշինտոնյան մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կազմակերպությունը, որը ԱՄՆ կառավարությանը հաշվետու նախաիծ է եւ արդեն տեւական ժամանակ զբաղվում է Համաշխարհային բանկի կողմից 2000-2005 թթ Հայաստանին տրամադրված վարկերի մսխման եւ մեքենայությունների ուսումասիրման հարցով: ԱՄՆ կառավարությանը հաշվետու կազմակերպությունն իր ուսումնասիրությունը կատարել է հենվելով Բրյուս Թասկերի բացահայտումների վրա, որը վերջինս կատարել է, երբ ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի հրավերով 2003-2004 թ ներրավվել է ՀՀ ԱԺ օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օնությունների եւ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում` որպեսլխավոր փորձաետ: Խոսքընում է շուրջ 200 մլն դոլարի մեքենայությունների մասին: Ի դեպ` այդ տարիներին ՀՀ բյուջեն կազմել է շուրջ 400 մլն դոլար: Վահան Հովհաննիսյանը 2004 թ ԱԺ ամբիոնից մեկ անամ ելույթ է ունեցել այդ մաիսին եւ լռել է: GAP-ը պատրաստվում է Հայաստանին տրամադրված վարկային միջոցների օտաործման ուսումնասիրության հարցը բարձրացնել ԱՄՆ Կոնրեսում: GAP-ի միջազային ծրարերի տնօրեն դոկտոր Բիատրիս Էդվարդսը անցյալ տարվա նոյեմբեր ամսին ուսումնասիրության հետքերով եկել է Հայաստանª վարկերի օտաործման արդյունավետության հարցի առթիվ հանդիպելու Հայաստանի ղեկավարության հետ, մասնավորապես վարչապետ Ս. Սարսյանի եւ վերոնշյալ հանձնաժողովի նախաահ Վահան Հովհաննիսյանի հետ, սակայն, ըստ Թասկերի, Ս.Սարսյանն անպատասխան է թողել հանդիպման դիմումը, իսկ Վահան Հովհաննիսյանն ասել է, որ ժամանակ չունի: Հիշեցնենք, որ Ս.Սարսյանը մինչ այդ հրապարակավ առաջարկել էր դիմել իրեն:

Մեզ հետ զրույցի վերջում Բրյուս Թասկերը ասաց, որ չնայած նմանօրինակ ճնշումներին շարունակելու է պայքարը Հայաստանին տրամադրված վարկերի փոշիացմանործը բացահայտելու ուղղությամբ, քանի որ դրանից տուժել է հայ ժողովուրդը, Հայաստանը, որտեղ նա ապրում է արդեն 13 տարի:

Մարինե Խառատյան

No comments: