Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից

Wednesday, September 12, 2007

Երևանի 12 միլիոն արժողությամբ նվերը A.Utilities-ին:

Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագիծը (Municipal Development Project) մշակված և հաստատված էր Երևանի «Ջրմուղ կոյուղի» ընկերության մի շարք խնդիրները լուծելու համար, այդ թվում նաև պակասեցնելու ջրի ահռելի կորուստը, որը ընկերությունը կորցնում է ամեն օր, ինչը ջրի վարձի բարձրացման հիմնական պատճառն է: Համաձայն Համաշխարհային բանկի տվյալների, Երևանի «Ջրմուղ կոյուղին» կորցնում է չորս անգամ ավել ջուր քան օգտագործում են նրա բաժանորդները:

Նոր խողովակների հազարավոր մետրեր բերվեցին հանրապետություն ջրագծերի ամենավատ վիճակում գտնվող հատվածները փոխարինելու համար: Բայց Միջազգային օպերատորը չկարողացավ ցույց տալ պառլամենտական հանձնաժողովին, որ տվյալ խողովակները իրենց նպատակին են ծառայել: Անեմ դեպքում նա կարողացավ ներկայացնել առաջին անհրաժեշտության աշխատանքների անցկացման փաստաթղթեր: Բայց հնաձնաժողովի իրավաբանը գտավ, որ այդ փաստաթղթերը կեղծված էին: Հետեքրքիր է, թե ինչ են եղել այդ խողովակները, և այդ հարցի պատասխանը այլևս մեծ գաղտնիք չէ:

Մյուս կողմից Միջազգային օպերատորը կարողացավ ցույց տալ, որ նա 415,500 ջրաչափ է տեղադրել:

2006 թ. Համաշխարհային բանկի Ծրագրերի իրականացման կատարման մասին զեկույցը (Implementation Completion Report (ICR)) Միջազգային օպերատորի աշխատանքով Բանկի մեծ բավարարվածությունն էր արտահայտում: Այնտեղ ասված էր, որ ծրագիրը նպատակ ուներ տեղադրել 20.000 ջրչափ, բայց այդ թիվը գերազանցվեց 13 անգամ, և տեղադրվեց 277.000 ջրաչափ:

Այս զեկույցը ընդհանուր առմամբ չի համընկնում Միջազգային օպերատորի զեկույցի հետ, որում ասվում է, որ ջրաչափերը տեղդրվել են 277.000 բաժանորդների մոտ, բայց քանի որ մեծամասնությունը տեղադրել է մեկից ավելի ջրաչափ, վերջիններիս ընդհանուր թիվը կազմում է 415.000:

Սա արվեց Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագծի ուղղման ազդեցությամբ, որտեղ ասվում է, որ Համաշխարհային բանկը համաձայն է տալիս, որ բնակարանների համար ջրաչափերի գնումն ու տեղադրումը կնպաստի համատիրությունների ստեղծմանն ու զարգացմանը:

Բայց Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագծի ջրաչափերը չէին տեղադրվել վերջինիս կողմից, այլ վաճառվել էին Երևանի ջրի սպառողներին, որոնք նաև վճարել էին տեղադրման համար:

415,500 ջրաչափերի վաճառքից և տեղադրումից ստացված եկամուտը կազմեց ավելի քան 12 միլիոն դոլար­ – լավ նվեր Երևանի ջրի սպառողների կողմից A. Utilities-ին:

Այս բլոգը մեկ անգամ ևս խնդրում է Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանության Բաժնին (Department of Institutional Integrity) իրենց խոստումը պահել, քննչական խումբ ուղղարկել Երևան և, լիակատար քննություն անցկացնելով, պատրաստականություն ցուցաբերել Բանկի կողմից ֆինանսավորվող գործընթացներում խարդախության և կոռուպցիայի մեղադրանքներին արձագանքելում:

No comments: