Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից

Friday, December 28, 2007

ԹԱՍԿԵՐԸ ԷԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Բրյուս Թասկերը շարունակում է բացահայտել Հայաստանում մեղմ ասած խոշոր ծավալների հասնող կոռուպցիայի բացահայտումները, որում ներքաշված են Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազ•ային հիմնադրամի հայստանյան ներկայացուցչությունները:

2003-2004 թվականներին աշխատելով ՀՀ ազ•ային ժողովում ստեղծված օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օ•նությունների եւ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովում որպես •լխավոր մասնա•ետ Թասկերը արդեն մի քանի ամիս հետեւողականորեն ու համառորեն մեր եւ միջազ•ային հանրությանն է ներկայացնում 2000-ից մինչեւ 2005 թվականները մասնավորապես ջրամատակարարման բարելավման նպատակով հատկացված վարկերի փոշիացման պատմությունը: Այստեղ խոսքը •նում է մի քանի տասնյակ միլիոն դոլարի ծավալով չարաշահումների մասին: Մամուլում Թասկերը փաստերով արդեն հիմնավորել է իր պնդումների ճշմարտացիությունը եւ ներկայումս այս պատմությունը դարձել է ամերիկյան Մարդու իրավունքների եւ խոսքի ազատության կազմակերպության (GAP) քննարկման առարկա: Սակայն նախատոնական այս օրերին Թասկերը նոր անակնկալ է պատրաստել: Իսկ այս ՙանակնկալի՚ ամբողջ ծավալը արդեն ոչ թե տասնյակ, այլ ավելի քան հարյուր միլիոն դոլարի: Հանձնաժողովում իր աշխատելու ժամանակ կատարած մեկ այլ ծրա•րում, որը կոչվում է Պետական ինտե•րացված ֆինանսական առողջացման ծրա•իր, ըստ բրիտանացի փորձա•ետի խոշոր չարաշահումնմեր են արվել: Այսպիսով Թասկերի բացահայտած եւ GAP-ում հաստատված կոռուպցիայի արդյունքում արդեն ստացվել է մոտ 200 միլիոն դոլարի չարաշահում (Այդ տարիներին ՀՀ պետական բյուջեն մոտ 400 միլիոն դոլար էր): Մեզ հետ զրույցում բրիտանացի փորձա•ետը խոստացավ առաջիկայում մանրամասն ներկայացնել կոռուպցիոն այն սխեմաները, որոնց կիրառմամբ փոշիացվել են այդ •ումարները: Այդ սխեմաները նկարա•րող փաստաթղթերը հազիվ են տեղավորվում նրա տպավորիչ չափերով ճամպրուկի մեջ: Ընդհանրապես, Թասկերի համառությանը կարելի է միայն նախանձել: Նա իր ունեցած փաստերը տրամադրել է Համաշխարհային բանկի ինստիտուցիոնալ կար•ապահության բաժին (INT), որը ինչ-ինչ նկատառումներով առայժմ ընթացք չի տվել այս •ործին: Սա հաշվի առնելով GAP-ը որը Թասկերի իրավախորհրդատուն է նախաձեռնել է համապատասխան սայթում ստորա•րահավաք, որի արդյունքները փոետրվարի 15-ին պետք է ներկայացվի ՀԲ նախա•ահ Ռոբերտ Զոլին•ին եւ դա պետք է ստիպի INT-ին սկսել պաշտոնական հետազոտություն ներկայացված փաստերի շուրջ: Թասկերին աջակցություն է ցուցաբերում GAP-ը, որի հետեւողականությունը եւս տպավորիչ է: Հայաստանում Մեծ բրիտանիայի դեսպանն է դիմել INT-ին եւ ՀԲ-ում բրիտանիայի ներկայացուցչությանը առաջարկելով քննել ներկայացված մեղադրանքները: Վերջինիս շահա•ր•ռվածությունը պայմանավորված է նրանով, որ Թասկերի ներկայացրած փաստաթղթերում շոշափվում են Մեծ Բրիտանիայի քաղաքացիների անուններ` ԱՄՀ երեւանյան •րասենյակի նախկին տնօրեն Ջեյմս Մակքյու, ՀԲ երեւանյան •րասենյակի նախկին տնօրեն Ռոջեր Ռոբինսոն, Երեւանի ջրմուղ կոյուղու նախկին կառավարիչ ՙԷյ Յութիլիթի՚ ընկերության ղեկավար Ռիչարդ Ուքլին•…: Սա օտարերկրացիների մասով: Իսկ որքանո±վ են, ըստ Թասկերի, այս պատմության մեջ ներ•րավված մեր իշխանությունները: ՙԵս ոչ մի պրիտենզիա չունեմ ՀՀ կառավարությանը: Իմ պահանջները ուղված են Համաշխարհային բանկին: Բայց ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը ավելի քիչ շահա•ր•ռված չէ, որ •ործը չբացվի, չնայած վարչապետ Սերժ Սար•սյանը ասել է թե թե հետաքրքրված է այս •ործով՚,-մեր հարցին ի պատասխան թափանցիկ ակնարկ է անում բրիտանացի փորձա•ետը, ավելացնելով, որ երբ վերը նշված հանձնաժողովի նախա•ահ Վահան Հովհաննիսյանի պահանջով փաստերը տրամադրել է նրան, որոշ ժամանակ անց •ործը ՙսատկել է՚: Իսկ արդյոք քաղաքականության արդյունք չէ այն, որ ՀԲ-ի, ԱՄՀ-ի, եւ մեր կառավարության ՙջանքերով՚ միայն ուսումնասիրված այս ծրա•րերով հայտնաբերվել է 200 մլն դոլարի ճարաշահում ու այդ բացահայտումները •ոնե առայժմ համապատասխան քննության չեն արժանանում միջազ•ային կառույցներում: ՙԵս կասեի, որ չեմ ուզում կապել դրանք իրար հետ: Միեւնույն ժամանակ, դրանից շատ լուրջ քաղաքականության հոտ է •ալիս: Շատ լուրջ: Բայց դա իմ •ործը չէ: Իմ •ործը այս ապօրինությունները բացահայտելն է՚,-ասում է Թասկերը: Ընդհանրապես, տպավորությունն այն է, որ Թասկերի արած բացահայտումը դանդաղ •ործողության ական է եւ վերջ ի վերջո պայթելու է բավականին մեծ աղմուկով: Անշուշտ, հնչելու են թե միջազ•ային ֆինանսական կառույցների հայստանյան ներկայացուցիչների եւ չէ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների անուններ: Պետք է նկատել, որ բրիտանացի փորձա•ետի բերած փաստերը կարծես պարզություն են մտցնում այն հարցում, թե ինչու էին միջազ•ային ֆինանսական կառույցները Հայաստանի տնտեսության մասին դիֆերամբներ •րում կամ քննադատելիս անպայմանորեն լղոզված արտահայտություններ անում այն դեպքում, երբ արդեն տաս տարի Հայաստանում ոչ մի բարեփոխում չի իրականացվում, արդյունաբերությունը դոփում է տեղում, իսկ կոռուպցիան •նալով խորանում է: Միջազ•ային ֆինասնական կառույցների հիմական •ործառույթը Հայաստանում հենց բարեփոխումներին աջակցելն է, որի արդյունքում տնտեսությունը ոչ թե կաճի այլ կզար•անա, իսկ կոռուպցիան էլ կնվազի:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

No comments: