Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից

Wednesday, September 12, 2007

Ընդհանուր տեղեկություններ

Երբ պառլամենտական հանձնաժողովի կողմից նախաձեռնված Մունիցիպալ զարգացման նախագծի հետազոտությունը ավարտված էր, այն եզրակացրեց, որ Խաբաբայության, կոռուպցիայի և միջոցների վատման ծրագիրը նախագծված էր մինչև ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Տվյալ խնդրի վերաբերյալ տեղեկացվեցին Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության ղեկավարը և Վաշինգտոնում գտնվող Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանության Բաժինը (Department of Institutional Integrity (INT)` կազմակերպություն, որը հետևում է յուրացման, վատման դեպքերին, բայց

  • Միջազգային օպերատորի լիազոր ներկայացուցիչը (ACEA ներկայացուցիչը), որը խաբեբաության, կոռուպցիայի և յուրացման գործի կենտրոնում էր, շարունակում էր իր ծառայությունները մատուցել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախագծերում:
  • Համաշխարհային բանկը շատ քիչ քայլեր ձեռնարկեց տվյալ խնդիրները լուծելու համար, այնպես որ վերջիններս շարունակում էին բարդանալ:
  • Համաշխարհային բանկը սկսեց ճնշում գործադրել օտարերկրյա պաշտոնիայի նկատմամբ, որը իրականացնում էր այդ հետազոտությունները պառլամենտական հանձնաժողովի համար:
  • Հանձնաժողովի նախագահն չներկայացրեց հետազոտության բոլոր արդյունքները Հայաստանի ժողովրդին:

Հետազոտությունը սկսվեց վարչական փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությունից և պարզվեց, որ Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագիծը (Municipal Development Project) էական փոփոխություններ է կրել: Միջազգային օպերատորի լիազոր ներկայացուցիչը նշանակվեց Երևանի “Ջրմուղ կոյուղի” ՓԲԸ գլխավոր տնօրեն, որը պետք է ստանար Համաշխարհային բանկի վարկը, և որի նկատմամբ, ըստ Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագծի կառավարման պայմանագրի, միջազգային օպերատորը պարտականություններ ուներ:

Այս ամենը խախտեց օպերատորի ինքնուրույնությունը և կոնֆլիկտ ստեղծեց օպերատորի կառավարման մասին պայմանագրով ամրագրված պարտավորությունների և հայաստանյան պաշտոնյաների առջև դրված նոր պարտականությունների միջև` «հետաքրքրությունների լուրջ բախում»:

Հետազոտության ընթացքում նախագծում կոմերցիոն և տեխնիկական տեսակետից հայտնաբերվեցին լուրջ թերություններ և անճշտություններ, և Հանձնաժողովի նախագահը բացատրեց նրանց մի մասի գոյության պատճառները Ազգային Ժողովին դրանք ներկայացնելու ընթացքում: Բայց «հետաքրքրությունների բախման» նշանակությունը լիովին պարզ դարձավ ավելի ուշ, երբ ուսումնասիրվեց Երևանի “Ջրմուղ կոյուղի” ՓԲԸ ֆինանսական վիճակը: Պ-ն Ռիչառդ Ուոկինգը, Միջազգային օպերատորի լիազոր ներկայացուցիչը, լինելով Երևանի ջրմուղ-կոյուղու գլխավոր տնօրեն, անօրինական գործողություններ էր կատարել ընկերության ֆինանսներիական միջոցների հետ` փորձելով յուրացնել տասնյակ միլիոնավոր դոլլարների գումար Հայաստանի պետական բյուջեից: Ավելին, պարզվեց, որ KPMG աուդիտորական ընկերությունը, որը աուդիտ էր անցկացնում Երևանի “Ջրմուղ կոյուղի” ՓԲԸ համար հինգ տարիների ընթացքում, նույնպես մասնակից էր այս խարդախությանը:

Չորս ամսվա ընթացքում այս խնդիրները մանրամասն քննարկման են ենթարկվել Հաձնախմբի անդամների և Հայաստանում Համաշխարհային բանկի կառավարիչի կողմից: Հանձնախմբի նախագահը հանձնրարեց գլխավոր մասնագետին զեկուցել հետազոտության արդյունքների մասին պ-ն Ռոջեր Ռոբինսոնին` (Mr. Roger Robinson) Հայաստանում Համաշխարհային բանկի կառավարիչին և մայիս ամսվա վերջին Հանձնախմբի ղեկավարը նամակ ուղղարկեց` իր անհանգստությունը հայտնելով լուրջ խնդիրների վերաբերյալ:

Այդ նամակից հետո Հանձնախմբի նախագահի հետաքրքրությունը այս հետազոտության նկատմամբ պակասեց և, առանց բացատրությունների, նա փորձեց կանգնեցնել Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագծի (Municipal Development Project) անավարտ հետազոտությունների ընթացքը: Նա ստիպեց գկխավոր մասնագետին նախաձեռնել մի այլ հետազոտություն կապված կառավարության «Ընդհանուր ֆինանսական վերականգնման պլանի» (Government’s Integrated Finance Rehabilitation Plan) հետ, դրանով իսկ փորձելով Մասնագետի ուշադրությունը շեղել Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագծից (Municipal Development Project): Բայց նոր հետազոտությունը վերադարձնում էր Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագծի (Municipal Development Project) հետազոտություններին, և այդ երկու նախագծերի միջև առկա կապը ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում: Շուտով պարզ է դառնում, որ անօրինական ֆինանսական գործողությունները, որոնք հայատնաբերվել էին Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագծի ուսումնասիրության արդյունքում Ընդհանուր ֆինանսական վերականգնման պլանի շուրջը կառուցված ավելի մեծ Կոռուպցիոն նախագծի միայն փոքր մասն էին կազմում:

Հուլիսի վերջին, Հանձնաժողովի լիազորությունները ավարտին էին մոտենում, և կառավարական պաշտոնյաները Հանձնաժողովից առգրավեցին մեծ կարևորություն ներկայացնող փաստաթղթեր: Այսպիսով, օգոստոսի վերջին, Գլխավոր մասնագետը հանձնաժողովի նախագահին գրավոր զեկույց ներկայացրեց իր հետազոտության արդյունքների մասին: Զեկույցը մանրամասնում էր բազմաթիվ տեխնիկական և կոմերցիոն անճշտություններ, որոնց ընդհանուր գումարը հասնում էր միլիոնավոր դոլլարների: Բայց ինչն ավելի կարևոր է, այն մատնանշում էր Միջազգային օպերատորի լիազոր ներկայացուցչի կողմից, որը համատեղում էր նաև Երևանի “Ջրմուղ կոյուղի” ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը, պետական ֆոնդերից ընդհանուր առմամբ նախագծի 35 միլիոն դոլար արժողությունը գերազանցող գումարի յուրացման նախագիծը:

Բայց օգոստոսին հետազոտությունը գրավեց ԱԺ նախագահի ուշադրությունը, և նա երկարաձգեց Հանձնաժողովի լիազորությունները երեք ամսով, որպեսզի տվյալ հետազոտությունը ավարտին հասցվի: Երբ ապշեցուցիչ փաստաթղթերը վերջապես հանձնվեցին հանձնաժողովին, ակնհայտ դարձավ, որ Համաշխարհային բանկը ոչ միայն լիովին տեղյակ էր տվյալ խնդիրների մասին, բայց այն նաև անկասկած մասնակից էր այն ամենին, ինչ կարելի է որակել, որպես մեծածավալ և լայնատարած կոռուպցիոն ծրագիր:

Նոյեմբերին, Հանձնաժողովի գլխավոր մասնագետը մի քանի հանդիպում ոնեցավ Միջազգային արժույթի հիմնադրամի (ՄԱՀ) Հյաստանում մշտական ներկայացուցիչ պ-ն Ջիմմի ՄակՀյուի (Mr. Jimmy McHugh) հետ, որպեսզի քննարկի Կառավարության Ընդհանուր ֆինանսական վերականգնման պլանը: Հյաստանը ՄԱՀ-ի հետ ունի “տեխնիկական աջակցության մասին պայմանագիր, որի համաձայն ՄԱՀ-ը զբաղվում էր Ընդհանուր ֆինանսական վերականգնման պլանի վերահսկմամբ: Պ-ն ՄաքՀյուն ասաց, որ “նկատել է” այն փաստերը, որոնք հայտնաբերվել էին Հնաձնաժողովի կողմից: Հնաձնաժողովի գլխավոր մասնագետը մանրամասն քննարկումները նոյեմբերին գրված իր նամակում, և պ-ն ՄաքՀյուն պատասխանեց իր համաձայնությամբ: Դեկտեմբերին նախագահ պ-ն Քոչարյանը հայտարարեց ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար պ-ն Մերուժան Միքայելյանի պաշտոնանկության մասին` անհավատալի բացատրություն տալով, որ իր հակակոռուպցիոն թիմը բացահայտել է, որ նա մասնակից էր բազմամիլիոնանոց խարդախությանը:

2004 թ. մարտ ամսին, այն բանից հետո, երբ Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց հետազոտության նախնական արդյունքները Ազգային Ժողովին, նա խոստացավ, Հայաստանի ժողովրդին ներկայացնել հետազոտության արդյունքների մասին ամբողջկան և վերջնական զեկույցը: Բայց Հայաստանի ժողովուրդը երբեք չի լսել մեծածավալ խարդախության, կոռուպցիայի և ֆինանսական չարաշահումների դեպքերի մասին, որոնք հայտնաբերել էր Վահան Հովհաննիսյանի Պառլամենտական հանձնաժողովը:

Հանձնաժողովը լքելուց հետո, Բրիտանիայի քաղաքացին վերադարձավ տեղական ֆոնդերի հետ կապված նախագծում իր աշխատանքին, որով նա զբաղվում էր նախկինում: Բայց նրա մասնակցությունը Պառլամենտական հաձնաժողովի աշխատանքներին ոչ միայն փչացրեց իր նախկինում բարյացակմ հարաբերությունները կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այլ ավելին, այն պարզապես զայրացրեց Համաշխարհային բանկը: Երկու տարվա ընթացքում տարբեր խոչընդոտներ ստեղծելուց հետո, վերջ ի վերջո պարզ դարձավ, որ Բրիտանիայի քաղաքացին Պառլամենտական հանձնաժողովի հետազոտություններին իր մասնակցությամբ Համաշխարհային բանկի կողմից “սև ցուցակի” մեջ է ընդգրկվել:

Ավելին, Բրիտանաիայի քաղաքացին հայտնաբերեց, որ պ-ն Ուոքինգը (Mr. Walkling), որը կենտրոնական դեր էր կատարում կոռուպցիոն գործողությունների մեջ, շարունակում է իր խորհրդատվական ծառայությունները մատուցել Համաշխարհային բանկի հաջորդ` ջրի հետ կապված նախագծում: Նա իրականացնում էր Բրիտանիայի քաղաքացու կողմից մշակված, գլխավորած և Հայաստանի կառավարության կողմից հավանություն տված նախագիծը:

2007 թ. հունվարին պառլամենտական հանձնաժողովի գլխավոր մասնագետը աջակցություն ստանալու համար դիմեց Կառավարությանը հաշվետու նախագծին (Government Accountability Project (GAP): Մարտին GAP-ն իր հերթին դիմեց Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանության Բաժին (Department of Institutional Integrity (INT)` կազմակերպություն, որը հետևում է յուրացման, վատման դեպքերին, և պահաջեց, որ վերջինս անցկացնի հետաքննություն, թե ինչպես է Հայստանում Համաշխարհային բանկի ղեկավարը թույլ տվել լայնտարած խարդախության, կոռուպցիայի և յուրացման դեպքերը շարունակվեն Համաշխարհային բանկի նախագծում, այն բանից հետո, երբ Պառլամենտական հանձնաժողովը բանկին մանրամասնորեն ներկայացրել է այդ խնդիրը:

Շուտով այս դիմումից հետո, Միջազգային օպերատորի լիազոր ներկայացուցիչ պ-ն Ռիչարդ Ուոկլինգը, ազատվեց այսօրվա Երևանի “Ջրմուղ կոյուղի” ընկերության Համաշրխարհային բանկի օպերատորի խորհրդատուի պաշտոնից, իսկ KPMG աուդիտորական ընկերության տնօրենը անսպասելիորեն որոշեց կենսաթոշակի անցնել:

Հույսով ենք, որ ացկացնելով այս հարցի ամբողջական քննությունը, Համաշխարհային բանկը կնպաստի տարբեր երկրներում իր ներկայացուցչությունների ղեկավարների` հատկապես Հայաստանում, ավելի պատասխանատու մոտենալ իրենց աշխատանքին: Այդ դեպքում Բանկը ավելի մեծ հնարավորություններ կստանա իրականացնելու իր աղքատության նվազեցման ծրագիրը, ոչ թե պետության որոշ արտոնյալ շրջանակների համար, այլ Հայաստանի հասարակության ոչ այդքան արտոնյալ շերտերում: Իսկ Հմաշխարհային բանկի (և Միջազգաին արժույթի հիմնադրամի) աչալուրջ հսկողության տակ, կոռուպցիայի մակարդակը Հայաստանում կշարժվի ավելի ընդունելի ուղղությամբ` դեպի ներքև:

Իսկ մինչ այդ Հայաստանի պառլամենտական հանձնաժողովի ուսումնասիրության ընթացքում Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագծում (Municipal Development Project) և կառավարության «Ընդհանուր ֆինանսական վերականգնման պլանում» (Government’s Integrated Finance Rehabilitation Plan) բացահայտված կոռուպցիայի մանրամասնությունները կներկայացվեն տվյալ բլոգում անգլերեն, իսկ շուտով նաև հայերեն:

No comments: