Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից

Wednesday, September 12, 2007

Վահան Հովհանիսյանի բազմամիլիոնանոց ղոստովանություննեևը չիրականացան

2004 թ. Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ պ-ն Վահան Հովհաննիսյանը գլխավորում էր Պառլամենտական հանձնաժողովը, որը մեկ տարվա ընթացքում ուսումնասիրում էր Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագիծը (Municipal Development Project) և Կառավարության ընդհանուր ֆինանսական վերականգնման պլանը (Government’s Integrated Finance Rehabilitation Plan), որոնք օժանդակվում էին Համաշխարհային բանկի կողմից և գտնվում էին Արժույթի միջազգային հիմնադրամի հսկողության ներքո:

Պ-ն Հովհաննիսյանը դիմեց իր “Իրազեկիչին”` անհատ, որը միջազգային հանրության ներկայացուցիչ էր և արդեն տաս տարի բնակվում էր Հայաստանում, որպեսզի վերջինս անցկացնի տվյալ հետազոտությունը:

Մունիցիպալ (Քաղաքային) զարգացման նախագծի (Municipal Development Project) ուսումնասիրությունները բացահայտեցին լայնատարած խաբեբայության, կոռուպցիայի և ֆինանսական միջոցների չարաշահումների դեպքեր, որոնց ընդհանուր գումարը գերազանցում էր նախագծի 35 միլիոն դոլլար արժողությունը:

Կառավարության ընդհանուր ֆինանսական վերականգնման պլանի (Government’s Integrated Finance Rehabilitation Plan) ուսումնասիրությունը ցույց տվեց տասնյակ միլիոն դոլլարների հասնող ֆինանսական չարաշահումներ:

Պ-ն Հովհաննիսյանը խոստացավ ներկայացնել իր Հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին ամբողջկան և վերջնական զեկույցը Հայաստանի ժողովրդին, իսկ նրա Իրազեկիչը համաձայնվեց ներկայացնել փաստերը Հայաստանում Համաշխարհային բանկի ղեկավարին և Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչին:

Իրազեկիչը կատարեց իր պարտականությունները` մանրամասնորեն ներկայացնելով փաստերը: Նա զեկուցեց տասնյակ միլիոնների հասնող վատնումների մասին Արժույթի միջազգային հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչին, ինչը հանգեցրեց ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարարի` պ-ն Մերուժան Միքաելյանի իր պաշտոնից հեռացմանը:

Բայց պ-ն Հովհաննիսյանը հետ կանգնեց իր կուսակցության`Դաշնակցության, սզբունքներից` նախընտրելով նվիրվածությունը Հայաստանի քաղաքական իշխանություններին: Պ-ն Հովհաննիսյանը այդպես էլ չներկայացրեց փաստերը ժողովրդին, այնպես որ այսօր հայերի մեծամասնությունը շարունակում է տանել իր ամենօրյան հոգսերը, մինչդեռ նա և նրա նորահայտ ընկերներն ու բարեկամները վայելում են իրենց անօրինական կերպով ստացած եկամուտները:

2007 թ. Հունվարին արդեն երկու տարի կլինի, ինչ Վահան Հովհաննիսյանը հրաժարվեց Հայաստանի ժողովրդին տված իր խոստումներից: Այսպիսով իրազեկիչը դիմեց Կառավարությանը Հաշվետու նախագծին (Government Accountability Project (GAP) Վաշինգտոնում, և վերջինիս աջակցությունը ստացավ Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանության բաժնին (Department of Institutional Integrity (INT) (կազմակերպություն, որը հետևում է յուրացման, վատնման դեպքերին) հետաքննություն անցկացնելու խնդրանքով դիմելու հարցում` պարզելու համար, թե ինչպես է Բանկը թույլ տվել, որ իր նախագծերում կոռուպցիան նման անսահմանափակ կերպով բարձր մակարդակի տարածում ստանա:

Տվյալ բլոգը մեկ անգամ ևս խնդրում է Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանության Բաժնին (Department of Institutional Integrity) քննչական խումբ ուղղարկել Հայաստան և ուսումնասիրել այն փաստերը, որոնք հայտնաբերվել էին Վահան Հովհաննիսյանի Պառլամենտական հանձնախմբի կողմից: Հույսով ենք, որ Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանության Բաժինը (Department of Institutional Integrity) օրինակ կծառայի Վահան Հովհաննիսյանին և կկատարի իր խոստումը և, որ նրա քննիչների խումբը կժամանի Երևան մոտակա ապագայում:

Բայց մինչ այդ, այս բլոգը ընդհանուր տեղեկություններ կտրամադրի այս երեք տարի տևող պատմության մասին, և կբացահայտի այն բոլոր փաստերը, փաստաթղթերը, կապերը և իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Վահան Հովհաննիսյանի Պառլամենտական հանձնախմբի ուսումնասիրությունների ընթացքում և դրանից հետո:

Բրուս Տասքեր

Հայստանի պառլամենտական հանձնածողովի

Գլխավոր մասնագետ

No comments: