Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից

Friday, February 8, 2008

Կոռուպցիան Համաշխարհային Բանկի Հայաստանյան ներկայացչությունում: Քաղաքականութուն

Վերջին 10 ամիսների ընթացքում, երբ GAP-ին, Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Բրիտանիայի դեսպանը և ես փորձում էինք մեր ձայնը հասցնել Հ,ամաշխարհային բանկի խարդախության և կոռուպցիայի հետ պայքարի բաժնին (INT), մենք քննարկում էինք, թե ինչու, վերջին ութ տարիների ընթացքում տարբեր ֆինանսական կառույցներ նպաստում էին հայկական կոռուպցիայի տարածմանը: Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայիս ներկայացուցիչները հետևում են, թե ինչպես են Հայաստանի միլիարդավոր դոլլարների հասնող պետական միջոցները գողացվում մի փոքր խումբ իշխանավորների կողմից, որոնք իրենց մասնակցությունը այդ գործին թաքցնում էին արտասահմանյան տարբեր կազմակերպությունների միջոցով: Բայց այդ կառույցները ուշադրություն չէին դարձնում այդ հանցագործ գործունեության վրա, նախընտրելով ասել, թե ինչպես անմիջական արտասահմանյան ներդրումները խթանեցին աննախադետ տնտեսական աճը: Այդ կազմակերպությունները նաև աչք են փակել բազմաթիվ ֆինանսական սխեմաների վրա, որոնց օգնությամբ ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլլարների չափով չարաշահումներ էին տեղի ունենում պետական ֆոնդերում: Բայց նրանք գովերգում էին խոշոր շինարարական ծրագրերը, իմանալով, որ արտասահմանյան ներդրումները իրականում գոյություն չունեն, իսկ այդ շինարարությունը ուղղակի այդ փողերի լվացում է:

Երբ 2004թ. Վահան Հովհաննիսյանի Պարլամենտական հանձնախումբը Համաշխարհային բանկի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավարի առջև դրեց այդ հարցը, նա շատ բացասականորեն արձագանքեց դրան և քայլեր ձեռնակեց պատժելու համար անցանկալի հետաքրքրասիրությունը:Եվ երբ նույն Պարլամենտական հանձնախումբը հարյուրավոր միլիոն դոլլարների հասնող խարդախության փաստաթղթեր ներկայացրեց Միջազգային արժույթի հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցչին` իմանալով, որ Հայաստանը ունի պայմանագիր համաձայն, որի ԱՄՀ-ը պարտավոր է հետևել և կարգավորել Հայաստանում պետական ողջ ֆիանանսական գործունեությունը: Ներկայացուցիչը ասաց, որ նա «ուշադրություն է դարձրել այդ խնդրի վրա», և բացատրեց, որ իր խառնվելը այս գործին խարդախությանը վերջ դնելու համար իր «խղճի գործն է»: Բայց հակառակ դրան, խարդախոթյունը շարունակվեց, Հայաստանի ժողովուրդը պետական միջոցներից կորցրեց Էլի մի մեծ գումար, իսկ ԱՄՀ-ը Միջազգային բանկի հետ համատեղ տպագրեց փայլուն մի զեկույց, որում խոսվում էր Հյաստանում աննախադեպ տնտեսական աճի մասին:

Ինչու՞ են միջազգային ֆիանանսական կազմակերպությունները այսպես աջակցում կասկածելի հայկական տնտեսական աճին, և ինչու՞ են այսպես անտարբեր մեծ կարևորություն ունեցող կոռուպցիայի խնդրի նկատմամբ, որը արդեն վերածվել է ամուր հիմքեր ունեցող հայակական միապետության: Ի՞նչն է պատճառը` անձնական կամ կոլեկտիվ շահը, Հայաստանի համար տնտեսական վիճակի արագ կարգավորման նպատակ հետապնդելը, թե գոյություն ունի ավելի ստոր նպատակ: Փետրվարի 19-ին տեղի ունեցող Նախագահական ընտրություններից առաջ ստացված տեղակությունները թույլ են տալիս մեզ մտածել, որ պատճառը քաղաքական ծրագրին աջակցությունն է:

Կոռումպացված հայկական իշխանությունները հարյուր միլիոնավոր դոլլարներ են ներդնում իրենց անձնական հանցագործ ճանապարհով ստացված միջոցներից հազարավոր քառակուսի մետր բնակելի տարածքների մեջ: Բայց այդ ամեն օր աճող նորակառույց բնակելի շենքերը առդեն մի քանի տարի դատարկ են կանգնած: Ավելին, վերջիÝ մեկ կամ երկու տարիների ընթացքում շինարարության որակը ավելի է վատացել, ոչտպավորիչից դառնալով ընդհանրապես անփույթ:

Բայց Հայաստանի ժողովուրդը չպետք է տարակուսի, իր տնտեսական աճի “զավակները” բազմամիլիարդանոց հաղթաթուղթ են պատրաստել, և մի քանի տարի տևող պատրաստությունից հետո, որին աջակցել են միջազգային ֆինանասական կազմակերպություններում իրենց ընկերները, միայն շատ լավ տեղեկացված մարդիկ կարող են կռահել, թե ինչ է պատրաստվում ցույց տալ նոր նախագահը Հայաստանի հանրապետություն կոչվող իր խաղասեղանին:

Այն բանից հետո, երբ Սեñժ Սարգսյանը ուժով կմտնի Նախագահական պալատ, ամեն ինչ ինքնստինքյան պարզ կդառնա: Հայաստանի ժողովուրդը ականատես կդառնա երևանցիների նոր սերնդի անսպասելի ներհոսքին, որոնք ոչ միայն կտեղափոխվեն այդ նոր բնակարանները, այլ նաև իրենց տեղը կզբաղեցնեն Հայաստանի աճող տնտեսության մեջ և նոր վարչակազմում: Վերջին տարիների բազմամիլիարդավոր փողերի լվացումը իր առատ բերքը կտա, առանց կասկածի միջազգային հանրության առավել մեծ օգնությամբ, և Հայաստանի ժողովուրդը կհասկանա, թե ինչու Համաշխարհային բանկի խարդախության և կոռուպցիայի հետ պայքարի բաժինը (INT) պետք է դեռ այն ժամանակ արձագանքեր իմ մեղադրանքներին և Հայաստանում Համաշխարհային բանկի նախագծերում խարդախության և կոռուպցիայի հետ կապված դեպքերի լիակատար հետաքննություն անցկացներ:

No comments: