Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից

Friday, July 25, 2008

Նախաբան

Տվյալ բլոգը նվիրված է դեռ 2004-ին սկսված և մինչև այսօր շարունակվող միջոցառունմներին, որոնք ուղղված են Հայաստանի հանրապետությունում Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող նախածի ուսումնասիրություններին, ինչպես նաև քայլեր է ձեռնարկում համոզելու Ինստիտուցիոնալ Կարգապահության պաշտապանաչության Բաժինը (Department of Institutional Integrity (INT)` կազմակերպություն, որը հետևում է յուրացման, վատման դեպքերին, անցկացնել լայն տարածում ունեցող և բարձր պաշտոնայների հետ կապված խարդախության դեպքերի հետաքննություն:

2004-ին հանձնաժողովը զեկուցեց Հայաստանում Համաշխարհային Բանկի Ղեկավարին, ինչպես նաև Ինստիտուցիունալ Կարգապահության Բաժնին խարդախության, կոռուպցիայի և ֆինանսական միջոցների վատման մասին, բայց 2006-ի վերջին խնդիրները ոչ միայն չէին լուծվել, այլ այն անձնավորությունը, որը նախաձեռնել էր այդ ուսումնասիրությունները սկսեց ենթարկվել ճնշումների Համաշխարհային բանկի կողմից:

Իրազեկիչը այնուհետև պարզում է, որ Համաշխարհային բանկի Ինստիտուցիունալ Կարգապահության Բաժինը (INT) նախնտրում է պատժել հենց իրազեկիչներին, քան լուծել խնդիրները Բանկի ներսում և չնայած հիմնական միջազգային կազմակերպությունների կոռուպցիայի մակարդակը նվազեցնելուն ուղղված անըդնատ աճող պարտավորություններին, իրականում դժվար է գտնել մի կազմակերպություն, որը կաջակցեր Համաշխարհային բանկին ուղղված մեղադրանքին:

Բայց վաշինգտոնյան մարդու իրավունքների և խոսքի ազատության խոշորագույն կազմակերպությունը` Կառավարությանը Հաշվետու նախագիծը (Government Accountability Project (GAP), ուշադիր ուսումնասիրելով հետազոտությանը վերաբերող փաստաթղթերը, ուղղարկել է նամակ-պահանջ INT -ին, դրանով աջակցություն հայտնելով Իրազեկչի կողմից Բանկին ողղված մեղադրանքներին: Ավելի ուշ Բրիտանական Կառավարությունը, որը տեղեկացված էր խնդիրների մասին 2004 թ-ից` հետազոտության սկզբից սկսած, պաշտոնապես հայտնեց իր աջակցությունը:

Սեպտեմբերի 6-ին GAP-ը INT -ին ներկայացրեց այդ հետազոտությանը վերաբերող զեկույց և լուսաբանեց Համաշխարհային բանկի նախագծերի հետ կապված կոռուպցիայի 4 դեպք: Տվյալ մեղադրանքը կապված է այդ նախագծերից մեկի հետ, և կոռուպցիայի լայնատարած բնույթի, ինչպես նաև համապարփակ և պարտադրող վկայությունների պատճառով, GAP-ը առանձնացրել է այն` դիմելով INT-ին հատուկ խնդրանքով անցկացնել ամբողջական հետաքննություն:

GAP-ի զեկույցից անմիջապես առաջ, Համաշխարհային բանկի INT-ից պր-ն Շապիրոն վերջիվերջո պատասխանեց GAP-ի նամակին, բացատրելով, որ INT-ն ունի մեղադրանքների երեք կատեգորիա` “բարձր”, “միջինևցածր”, և Հայաստանը վերաբերում էմիջինին”: Այնուամենայնիվ պր-ն Շապիրոն հրաժարվեց ճշտել, թե երբ է անցկացվելու ամբողջական հետաքննությունը: Բայց կարելի է ենթադրել, որ Հայաստանը գտվում է ցուցակի ներքևում, քանի-որ INT-ի ընթացակարգի համաձայնցածրկատեգորիայի մեղադրանքները ուղղակի արձանագրվում են և հետագա զարգացում չեն ստանում:

Մեղադրանքները պաշտոնապես գրանցվել են նաև Ոլքերի հանձնախմբի (Volcker Panel) կողմից, որը ուսումնասիրել է INT-ի գործողությունները, և սեպտեմբերի 13-ին հրատարակել է իր զեկույցը: Զեկույցում չի նշվում որևէ առանձին նախագիծ, որովհետև, Ոլկերի զեկույցի համաձայն. “ INT-ն կարևոր դեր է կատարում Բանկի ընդհանուր լավ կառավարման և կոռւպցիայի դեմ ուղղված պայքարի մեջ'' , Ոլկերի ուսումնասիրության ''Նպատակն ու Գորցունեության բնագավառը'' կապված էր '' INT-ի գործունեության համապարփակ տեսություն ստեղծելու հետ, որոշելու համար, թե ինչպես վերջինս կարող է նպաստել աղքատության նվազմանը ուղղված առաքելությանը և պաշտպանել տվյալ կազմակերպությունը իրավաբանական, ֆիդուցիոնար և այլ վտանգներից'':

Ոլկերի հանձնախմբի հետազոտության ''Նպատակից ու Գորցունեության բնագավառից'' երևում է, որ բանկը ավելի շատ մտահոգված է իր անվտանգությամբ, քան այն մարդկանց շահերի պաշտպանությամբ, որոնք հետաքրքրված են Համաշխարհային բանկի նախագծերում կոռուպցիայի մակարդակի նվազեցման մեջ, այն մարդկանց, ում սովորաբար անվանում են ''Իրազեկիչներ'':

Ոլկերի հանձնախմբի հետազոտության արդյունքների մասին զեկույցը ներկայացվելուց առաջ, ենթադրվեց, որ Հայաստանին վերաբերող հայցը գտնվում է INT-ի հետաքննությունների ցուցակի ներքևում, քանի-որ INT-ի ընթացակարգի համաձայնցածրկատեգորիաի մեղադրանքները ուղղակի արձանագրվում են և հետագա զարգացում չեն ստանում: Բայց Ոլկերի հետազոտության ընթացքում պարզվեց, որ ''Սովորաբար, INT-ն հետաքննում է միայն բարձր կատեգորիայի գործերը'', իսկ միջին կատեգորիայի գոծերը ՉԵՆ հետքննվում: Այսպիսով, չնայած ՀՀ ԱԺ հանձնախմբի կողմից ներկայացված համապարփակ և պարտադրող վկայությունները հանգեցրեցին INT-ին հայց ներկայացնելուն, համաձայն որի Համաշխարհային բանկի նախագծերի հետ կապված կոռուպցիան հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների, հայ ժողովուրդը, ըստ Ոլկերի, չպետք է սպասի INT-ի հետքննությանը:

Հունիսին Միացյալ թագավորության արտաքին գործերի և Համամիութենականան գործերի նախարարությունը հիմնադրեցՄիջազգային Զարգացման կոմիտե” (‘International Development Committee’), որը առաջարկում է տարբեր կազմակերպություններին և առանձին անհատներին ներկայացնելվկայություններհետևելու համար, որ Համաշխարհային բանկի կողմից հատկացվող օգնությունը չի շեղվում Միջազգային զարգացման բաժնի (the Department for International Development (DFID) գերակայություններից և նպատակներից:

Այդ մեղադրանքի մանրամասնությունները պատրաստվում են, որպեսվկայությանհիմք կոմիտեի համար, և նրանում կհիշատակվի նաև, որ Միացյալ թագավորության ներկայացուցիչները Համաշխարհային բանկում տևականորեն անտեսել են Բրիտանիայի դեսպանի նամակները, որոնցում նա հայցում է նրանց աջակցությունը և խնդրում տրամադրել տեղեկատվություն իր հայցի կարգավիճակի վերաբերյալ:

Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը հոկտեմբերի վերջին հանդիպելու են Վաշինգտոնում, ԱՄՆ-ի Կոնգրեսին շարունակական ֆինանսավորման մասին հայտ ներկայացնելու նպատակով: GAP-ը համատեղ աշխատելու է Կոնգրեսի հետ, որպեսզի համոզվի, որ վերջիններս տեղյակ են, թե ինչպիսի ոչ ադեկվատ վերաբերմունք է ցուցաբերում INT-ին Համաշխարհային բանկի հասցեին ուղղված կոռուպցիայում մեղադրանքներին: Դրան կհետևի ԱՄՆ-ի Սենատի հետ աշխատանքը, որը միաձայն կողմ է քվեարկել Համաշխարհային բանկում կոռուպցիայի դեպքերի հետաքննությանը:

Եվ այսպես, մինչդեռ INT-ն որոշում է, թե ինչպես և երբ պատասխանելնամակ-պահանջին”, հայկական կոռուպցիան ի ցույց է դրվում ամենաբարձր մակարդակով Վաշինգտոնում և Լոնդոնում, կոռումպացված խորհրդականները շարունակում են իրենց գործունեությունը, այդ երկրում բանկի կառավարիչը ազատ կարող նպաստել կոռուպցիայի տարածմանը (այժմ Ղրղզստանում), իսկ Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչությունը, մինչ այժմ սպասում է նոր ղեկավարի ժամանելում:

Տվյալ բլոգը լուսաբանում է ամբողջ գործընթացը ամենասկզբից, մանրամասնում է խաբեբաությունը և կոռուպցիայի դեպքերը, բանկի կողմից Իրազեկիչի նկատմամբ իրականացվող հետապնդումները և շարունակում է քայլեր ձեռնարկել համոզելու INT-ին ամբողջական հետաքննություն սկսել:

Բրյուս Տասքեր

Պառլամենտական հանձնաժողովի /2004թ./

Գլխավոր մասնագետ

1 comment:

david santos said...

Thanks for your posting and have a good day