Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից

Thursday, December 13, 2007

օգնությամբ մենք կստիպենք նրանց ԳՈՐԾԵԼ

Իրազեկելով Համաշխարհային բանկը

Համաշխարհային բանկի աղքատության նվազման աստիճանական խթանման փիլիսոփայությունը դժվարությամբ է իրականացվում Հայաստանում վերջին մի քանի տարիների ընթացքում: Տարբեր «մեթոդներ» են մշակվում աղքատների և չունևորների համար նախատեսված ֆինանսական միջոցները ուղղելու հարուստների և ազդեցիկ մարդկանց ձեռքը: Սա վերաբերվում է ոչ միայն Համաշխարհային բանկի ֆինանսական միջոցներին, այլ նաև Հայաստանի պետական բյուջեով անցնող ֆինանսական միջոցների մեծ մասին: Բնորոշ օրինակ կարող է համարվել Բանկի Քաղաքային զարգացման ծրագիրը, որի իրականացման ընթացքում, ինչպես Բանկն է հայտարարում, նրանք «տեղադրել կամ փոխարինել են» 277,000 ջրաչափ: Երևանի բնակիչները գնել և գումար են վճարել այդ ջրաչափերի տեղադրման համար: Այս ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան ութ միլիոն դոլար` գումար որը վճարել են Հայաստանի ժողովուրդը, և որը գնացել է Հայաստանի ունեվոր և ազդեցիկ իշխանությունների գրպանը:

Կազմակերպության ներսում կոռուպցիայի հետ պայքարի բաժինը հիմնվել է Բանկի նախագծերում կոռուպցիայի և խարդախության դեպքերի հետքննությամբ զբաղվելու նպատակով: Բայց իր պարտականությունները կատարելու փոխարեն INT-ին պաշտպանում է Բանկի և նրա աշխատակիցների շահերը, նույնիսկ այն դեպքում, երբ գոյություն ունեն համոզիչ փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Բանկի աշխատակիցները տեղյակ էին և, հավանաբար, մասնակից էին այդ խարդախությանն ու կոռուպցիային:

Իրազեկվել է այս և մի շարք այլ խարդախության, կոռուպցիայի և չարաշահումների լուրջ դեպքերի մասին, որոնք կապված են եղել Քաղաքային զարգացման ծրագրի հետ, և մենք, GAP-ի հետ համատեղ, ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ութ միլիոն դոլարը հանվեն նախագծի արժեքից, և օգտագործվեն աղքատության նվազմանը ուղղված մեկ այլ նախագծի համար:

GAP-ը այս գործը առաջ է տանելու Վաշինգտոնում, իսկ պ-ն Թասքերը Հայաստանում, մինչև INT-ն պատրաստ չլինի պատշաճ կերպով արձագանքել այս հայտին` անցկացնել ամբողջական քննություն, պարզելու համար Ռիչարդ Ուոլքինգի կողմից կատարված խարդաղության, կոռուպցիայի և չարաշահումների այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2000-2006 թթ. ընկած ժամանակահատվածում, և որոնք բացահայտ կերպով անտեսվել են Բանկի աշխատակից Ռոջեր Ռոբինսոնի կողմից:

Ստորագրեք այս հանրագիրը

The Sponsor

Իրազեկիչը:

Բրիտանիայի քաղաքացի պ-ն Բրուս Թասքեր Հայակական ըբտանիքի անդամ, որը արդեն 13 տարի բնակվում է Հայաստանում: Անկախության սկզբից ստացած վարկերի, գրանտների և մարդասիրական օգնության օգտագործման էֆեկտիվությունը գնահատելու համար 2003 թ. Ստեղծված և Վահան Հովհաննիսյանի կողմից գլխավորած Պառլամեն-տական հանձնաժողովի ավագ մասնագետ և վերլուծաբան:

Իրավական խորհրդատու:


GAP-ը /Կառավարությանը հաշվետու նախագիծը/ իրավաբանական խորհրդատվություն է իրականացնում պ-ն Բրուս Թասքերի համար և տրամադրում է տարբեր ծառայություններ, այդ թվում նաև դատական գործերում աջակցություն, իրականացնում է օրենսդրական և լրատվական գործունեություն: GAP-ի իրավաբանները աջակցում են պ-ն Թասքերին այս հարցի վերաբերյալ հասարակության հետքրքրությունը արթնացնելու և պ-ն Թասքերի կողմից Պառլամենտական հանձնաժողովի համար կատարած ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված խնդիրների բացահայտման և ուղղելու նպատակով ամբողջական քննություն կատարելու գործում: Դոկտոր Բեատրիս Էդվարդսը GAP-ի Միջազգային Ծրագրերի բաժնի տնօրենն է, որը զբաղվում է միջազգային կազմակերպությունների հետ կապված գործերով, այդ թվում նաև ՄԱԿ-ի, Միջազգային բանկի և այլ տարբեր երկրներում գործունեություն ծավալող զարգացման բանկերի հետ կախված գործերով:

Ստորագրեք այս հանրագիրը


No comments: