Համաշխարհային բանկը սև ցուցակի մեջ է ընդգրկում ԱԺ պաշտոնյաի կոռուպցիայի դեպքերի մասին իրազեկելու համար

Համաշխարհային բանկը վրեժ է լուծում Իրազեկիչից

Wednesday, November 28, 2007

GAP-ը /Կառավարության հաշվետու ծրագիրը/ «բարձրացնում է Հայկական գործի նշանակությունը»

Դոկտոր Բեատրիս Էդվարդսի` GAP-ի Միջազգային Ծրագրերի բաժնի տնօրենի կողմից Հայաստանում անցկացված մեկ շաբաթվա քննարկումներից հետո, GAP-ը այժմ համոզված է, որ պ-ն Ռոջեր Րոբինսոնը, որը Հայաստանում Համաշխարհային բանկի ներկայացուցչության ղեկավարն էր, առնվազն տեղյակ էր, եթե ոչ մասնակից Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Երևանի ջրմուղի հետ կապված Քաղաքային զարգացման ծրագրի կոռուպցիոն գործողությունների մեջ: Սրան հետևեց GAP-ի, Բրուս Թասքերի անունից հայտը Համաշխարհային բանկի քննչական մարմին` INT: Համաձայն այդ հայտի հիմնական մեղավորը պ-ն Ռիչարդ Ուոլքինգն է` նախագծի միջազգային օպերատոր հանդիսացող իտալական ACEA - A. Utilities ընկերության լիազոր ներկայացուցիչը:

Այն բանից հետո, երբ Համաշխարհային բանկը և INT-ն ոչ մի կերպ չարձագանքեցին Քաղաքային զարգացման ծրագրում տեղի ունեցած խարդախության, կոռուպցիայի և չարաշահունմների մեղադրանքներին, որոնք սատարվում էին GAP-ի կողմից, Բեատրիս Էդվարդսը սկսած նոյեմբերի 19-ից մեկ շաբաթ անցկացրեց Հայաստանում ինֆորմացիա հավաքելու նպատակով: Այդ այցը հետևեց մարտի 27-ին INT-ի տնօրեն` Սյուզան Ֆոլսոմին ուղղված «նամակ-պահանջին», որտեղ մանրամասնված էր, թե ինչպես նախագծի միջազգային օպերատորը խառնված էր խարդախության, կոռուպցիայի և չարաշահունմների 12 դեպքերում: Այդ օրինազանցությունները բացահայտվել էին 2004թ. Հայաստանի պառլամենտական հանձնաժողովի կողմից անց կացված նախագծի ուսումնասիրության ժամանակ, և պ-ն Թասքերը` հանձնաժողովի ավագ մասնագետը, այդ օրինազանցությունների մասին զեկուցեց Հայաստանում Համաշխարհային բանկի այդ ժամանակվա ղեկավարին:

Չնայած Բրիատանական կառավարության պաշտոնոկան աջակցությանը, այդ թվում նաև Բրիտանիայի դեսպանի կողմից INT-ի տնօրենին ուղղված հայտին, որտեղ նա կոչ էր անում անցկացնել այս հարցի ամբողջական քննությունը, վեց ամիս տեված լռությունից հետո, INT-ին պատասխանեց GAP-ին և դասակարգեց գործը, որպես «միջից գերակայության» գործ: Սա, փաստորեն, նշանակում էր, որ հետաքննություն չի անցկացվելու: Այնուհետև` հոկտեմբերին, Բանկը և INT-ին արձագանքեցին բրիտանական Observer թերթի հոդվածին, հայտարարելով, որ նրանք չեն գտել և ոչ մի ապացույց, որը կհիմնավորեր պառլամենտական հանձնաժողովի համար ուսումնասիրությունները ացկացրած բրիտանացի ճարտարագետի հայտարարությւնները, կամ նախագծի հետ կապված որևէ այլ լուրջ օրինազանցություն:

Նման ապշեցուցիչ հայտարարությանը հետևեց բրիտանացի ճարտարագետի էլ ավելի ապշեցուցիչ պատասխանը: Նա միանգամից հայկական “168 ժամ” թերթում տպագրեց “100 միլիոն դոլարին հասնող մեքենայությունները կարևոր չե՞ն”զեկույցը: Տվյալ զեկույցը նվիրված է քաղաքային զարգացման նախագիծը ղեկավարող միջազգային օպերատորի լիազոր ներկայացուցիչի` Ռիչարդ Ուոլքինգի կողմից “Ջրմուղ կոյուղու” ֆինանսների հետ կատարված մեքենայություններին: Բանկը թույլ է տվել նրան կատարել իր երկրորդ և նախորդին հակաճառող գործունեությունը` զբաղեցնել Երևանի “Ջրմուղ կոյուղի” ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Սա նշանակում էր, որ Ուոլքինգը, միաժամանակ ներկայացնում էր Քաղաքային զարգացման նախագիծը ղեկավարող երկու կողմերը: Սա բացահայտ հետաքրքրությունների բախում էր, որը հնարավորություն տվեց Ուոլքինգին կատարել բազմաթիվ օրինազանցություններ, պաշտպանված լինելով մի կողմից կոռումպացված կառավարության, իսկ մյուս կողմից կոռումպացված բանկի կողմից:

Որպես միջազգային օպերատորի լիազոր ներկայացուցիչ, Ուոլքինգը իհարկե մասնակից էր միլիոնավոր դոլարների հետ կապված խարդախությանն ու կոռուպցիայի դեպքերին: Իսկ, որպես Երևանի «Ջրմուղ կոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն, նա, ընկերության, արտաքին աուդիտի ենթարկվող հաշիվների մեքենայությունների շնորհիվ, մասնակից էր հայկական ազգային ֆոնդերի չարաշահումներին, ինչի ընդհանուր գումարը գերազանցեց Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախագծի արժեքը: Ավելին, ապացույցներ պարունակող փաստաթղթերը բացահյտորեն վկայում են, որ պ-ն Ռոջեր Ռոբինսոնը` Հայաստանում Բանկի ներկայացուցչության ղեկավարը, պետք է տեղյակ լիներ այդ կոռուպցիայի մասին, բայց ոչինչ չարեց այն կանխելու համար:

GAP-ին դժվար է հասկանալ, թե ինչպես է տվյալ դեպքում Բանկի INT-ն դասում այս հայտը, որպես «միջին» գերակայության, հատկապես, երբ այն ներկայացրել է Պառլամենտական հանձնաժողովի ավագ մասնագետը և վերլուծաբանը` Հայաստանի ԱԺ նախագահի կողմից նշանակված արտասահմանյան պաշտոնյա, որը մեկ տարվա ընթացքում ղեկավարել է բանկի կողմից ֆինանսավորվող ջրմուղի նախագծի ուսումնասիրությունները, և որը բացահայտել, փաստաթղթերով հիմնավորել և Բանկին տեղեկացրել է նման լայնատարած և բարձրաստիճան կոռուպցիայի մասին:

Ավելին, վեց ամիս անց, այն բանից հետո, երբ GAP-ի իրավաբանները ապացույցներ պարունակող հարյուրավոր փաստաթղթեր ուսումանսիրեցին և GAP-ը «նամակ-պահանջ» ուղղարկեց INT-ի տնօրենին, Բանկն ու INT-ն առանց GAP-ի կամ հայտը ներկայացնողի հետ նախապես կապվելու, առհամարհական հայտարարություն արեցին, որ նրանք չեն գտել ոչ մի ապացույց, որը կհիմնավորեր բրիտանացի ճարտարագետի մեղադրանքները: Այս հայտարարությունը հետևեց բրիտանական Observer թերթում տպագրված սուր հոդվածին, որտեղ բերված էին GAP-ի Միջազգային Ծրագրերի բաժնի տնօրեն Բեատրիս Էդվարդսի խոսքերը «Մենք պատի հանդիպեցինք, մենք ունենք բազմատիվ փաստաթղթեր: Վերջիններս իրենց մեջ են պարունակում տվյալներ բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների, մեծ գումարների և հիմնական ծառայությունների մասին տվյալներ: Էլ ի՞նչ է նրանց պետք: Նրանք լիովին անօգուտ էին»: Այնուհետև Observer-ի հոդվածում ասվում է, թե ինչպես «բանկի անկարողությունը հետաքննել այդ հայտարարությունները ընդծում է Դաշնային Ռեզերվի նախկին նախագահ Փոլ Ոլքեռի հանձնախմբի կողմից հայտնաբերված կարևոր փաստերը, որոնք ցույց են տալիս INT-ի օրինազանցությունների հետաքննության ուղղված գորշունեության մեջ առկա թերությունները»:

Նոյեմբերի 22-ին Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ բրիտանացի մասնագետի և նրան ուղեկցող դոկտոր Էդվարդսի հանդիպումը Հայաստանում Համաշխարհային բանկի նորանշանակ ղեկավար պ-ն Վարուդակիսի հետ, որի ժամանակ նրան ներկայացվեց ապացույցներ պարունակող փաստաթղթերի 12 փաթեթ: Պ-ն Վարուդակիսը մամուլի ասուլիս հրավիրեց, որի ժամանակ ներկայացրեց Բանկի և INT-ի տեսակետը` այն որ նրանք չեն գտել ոչ մի ապացույց, որը կհիմնավորեր բրիտանացի ճարտարագետի հայտարարությունները: Բայց պ-ն Վարուդակիսը չկարողացավ բացատրել, թե ինչպես ընկերության ակտիվները, որոնք նորից գնահատվել են աուդիտ կատարող տեղական ընկերության կողմից, գերազանցել Էին Երևանի “Ջրմուղ կոյուղի” ընկերության հաշիվների դրսից կատարված աուդիտի ժամանակ հայտնաբերված թվերը ավելի քան հարյուր միլիոն դոլարով, ինչը տաս անգամ գերազանցում է իրական վերագնահատման թիվը: Նա առարկեց, ասելով, որ բանկը ոչ մի կապ չունի Երևանի “Ջրմուղ կոյուղի” ընկերության դրսից աուդիտի ենթարկվող հաշիվների հետ: Բայց պ-ն Թասքերի այդ բազմամիլիոնանոց օրինազանց գործունեության ապացույցներ պարունակող փաստաթղթերի փաթեթում կա նրա և Բանկի միջև նամակագրությունը, որը տեղի էր ունեցել Պառլամենտական հանձնաժողովի ուսումնասիրությունների ժամանակ, և որը ճիշտ հակառակն է ցույց տալիս: Նամակագրությունը մանրամասնում է, թե ինչպես էր պ-ն Թասքերը 2004 թ. հուլիս ամսից սկսած պահանջում հրապարակել Երևանի “Ջրմուղ կոյուղի” ընկերության 2003 ֆինանսական հաշվետվությունը: Բայց Բանկը համաձայնվեց հրապարակել այդ փաստաթուղթը միայն հոկտեմբերին, ինչին հետևեց պ-ն Ռոբիսոնի բացատրությունը, որտեղ ասված էր, որ այն «հետևեց Բանկի տեսությանը»:

Պ-ն Վարուդակիսը չկարողացավ բացատրել Քաղաքային զարգացման նախագծի Նախագծի կատարման գոյություն չունեցող ստորաբաժանմանը տրված վարկի պայմանագրի վրա կեղծ կնիքի առկայությունը: Նա կցկտուր բացատրություններ տվեց, ասելով, որ չնայաց այն բանին, որ այս փաստաթուղթը պահաջվում է բանկի ֆոնդերից գումար տրամադրելու համար, գումարը չի տրամադրվել մինչև այլ փաստաթղթեր ևս չեն ներկայացվել: Փաստորեն, պ-ն Վարուդակիսը չի ժխտում բանկի փաստաթղթերի վրա կեղծ կնիքի առկայությունը: Նաև պ-ն Վարուդակիսին անհրաժեշտ չեր, որպեսզի Նախագծի կատարման ստորաբաժանումը կամ Նախագծի ղեկավարման ստորաբաժանումը գրանցված և աշխատողներով ապահոված լինեն, վերջիններիս բանկի միջոցներից գումար տրամադրելու համար, չնայած Բանկի կողմից կազմված վարկավորման պայմանագիրը հակառակն է վկայում:

Պ-ն Վարուդակիսը չուզեցավ ուսումնասիրել ապացույցներ պարունակող փաստաթղթերի մնացած տաս փաթեթները` առաջարկելով, որպեսզի GAP-ը ողղարկի դրանք INT: Սակայն սփոփիչ հանգամանք կարելի է համարել այն, որ նա ցանկացավ հանդիպել, որպեսզի գոնե վկա լինի այն բոլոր ապացույցներ պարունակող փաստաթղթերին, որոնք հաստատում են Թասքերի հայտը, չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը տեղի ունեցավ վեց ամիս խնդրելուց հետո: Եվ հակառակը, պ-ն Վահան Հովհաննիսյանը, ԱԺ նախագահի տեղակալը և 2004 թ. Պառլամենտական հանձնաժողովի հախագահը չհամաձայնվեց հանդիպել պ-ն Թասքերի և դոկտոր Էդվարդսի հետ ժամանակի բացակայության պատճառով: Վարչապետ Ս. Սարգսյանը ուղղակի չարձագանքեց հոկտեմբերի 15-ին իրեն ուղղարկված հանդիպման մասին գրավոր խնդրանքին, չնայած դրանից առաջ ասել էր, որ պատրաստ է վերանայել բրիտանացի ճարտարագետի մեղադրանքները:

GAP-ը այս գործը առաջ է տանելու Վաշինգտոնում, իսկ պ-ն Թասքերը Հայաստանում, մինչև INT-ն պատրաստ չլինի պատշաճ կերպով արձագանքել այս հայտին` անցկացնել ամբողջական քննություն, պարզելու համար Ռիչարդ Ուոլքինգի կողմից կատարված խարդաղության, կոռուպցիայի և չարաշահումների այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել Հայաստանում 2000-2006 թթ. ընկած ժամանակահատվածում, և որոնք բացահայտ կերպով անտեսվել են Բանկի աշխատակից Ռոջեր Ռոբինսոնի կողմից:

Բրուս Թասքեր

Ավագ մասնագետ և վերլուծաբան

Հայկական պառլամենտական հանձնաժողով /2004/

No comments: